Հինգշաբթի, 14 Նոյեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Ամաչում եմ, որ Միացյալ Թագավորությունը մինչև օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Բարոնուհի Քերոլայն Քոքս

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում նա երեք ուղերձ է հղել:

«Առաջին ուղերձս շնորհակալության և երախտագիտության խոսք է հայ ժողովրդին, որը ողջ աշխարհի համար մշտապես եղել է ազատության առաջամարտիկ»,- նշել է Քերոլայն Քոքսը:

Նրա խոսքով՝ հայերը շարունակել են հանձնառու լինել համամարդկային արժեքների պահպանությանը՝ ի հեճուկս մեծ զոհաբերության և կրած հսկայական տառապանքների, ապրելով հարևանների կողքին, ովքեր չունեն հարգանք մարդու իրավունքների և ժողովրդավարության հանդեպ: «Դուք նման եք լույսի փարոսի՝ աշխարհի շատ մութ հատվածում»,- նշել է նա:

Բարոնուհու երկրորդ ուղերձը զայրույթի մասին է: «Միջազգային հանրությունը շարունակում է անպատիժ թողնել Թուրքիային և Ադրբեջանին, որոնք շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, կազմակերպում են կոտորածներ»,- հայտարարել է նա:

Քոքսը խոսել է երեք ցեղասպանությունների մասին՝ նշելով, որ առաջինը տեղի ունեցավ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, իսկ մյուս երկուսն իրականացվեց Արցախի դեմ՝  1990-1994 թվականներին և 2020 թվականի վերջին պատերազմի ժամանակ: «Վերջին պատերազմը լի էր պատերազմական հանցագործություններով: «Genocide Watch» անկախ միջազգային կազմակերպությունը բնորոշեց վերջին պատերազմը որպես ցեղասպանություն»,- նշել է նա՝ ընդգծելով, որ մինչ բոլորը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության հիշատակը, աշխարհում մինչև օրս շարունակում են նոր ցեղասպանություններ իրականացվել: «Ես կրկին ու կրկին կոչ եմ անում Միացյալ Թագավորության կառավարությանը՝ ճանաչելու Ցեղասպանությունը: Ես ամաչում եմ, որ այն մինչ օրս տեղի չի ունեցել»,- ընդգծել է բարոնուհին:

Նա գոհունակությամբ է փաստել, որ Միացյալ Թագավորության մաս կազմող Ուելսն արդեն իսկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ավելին, Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

«Իմ երրորդ ուղերձը սիրո և մտերմության մասին է: Ես պատիվ եմ ունեցել 85 անգամ այցելել ձեր երկիր: Այս այցելություններից շատերը տեղի են ունեցել Արցախյան նախորդ պատերազմի ժամանակ: Գործընկերոջս՝ Դեյվիդ Թոմասի հետ այցելեցի նաև վերջին պատերազմի ժամանակ: Մենք մշտապես հետ ենք վերադառնում՝ հիացած ձեր ժողովրդով, ձեր քաջությամբ, ձեր հյուրընկալությամբ, մշակույթով, ժողովրդավարության հանդեպ ձեր հանձնառությամբ: Դժվար է մտաբերել համեմատական նույն չափն ունեցող մեկ այլ երկիր, որը նմանօրինակ ներդրում է բերել համամարդկային քաղաքակրթության մեջ արվեստի, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում: Խոստանում եմ, որ մենք մշտապես կլինենք ձեր կողքին: Կանենք հնարավոր ամեն բան՝ հասնելու արդարության, որին արժանի եք»,- եզրափակել է բարոնուհի Քերոլայն Քոքսը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img