Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանն ամեն ինչ անելու է դիվանագիտական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի զավթված տարածքները վերադարձնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում:
«Ենթադրում եմ՝ Ձեզ հայտի է, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքը հստակ սահմաններով ընդունված է միջազգային հանրության կողմից, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դիվանագիտական ճանապարհով վերադարձնենք ԼՂԻՄ զավթված տարածքները»,- նշել է Գրիգորյանը:
Անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությանը, Գրիգորյանը նշել է, որ այն տասնամյակների նախապատմություն ունի և այդ առումով, արդյունքները գնահատելու նպատակով, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրություն կատարել։
«Իմ սկզբունքային դիրքորոշումն է պատերազմը դիտարկել ոչ թե որպես սպրինտերային մրցավազք, այլ՝ մարաթոն»,- ընդգծել է Արմեն Գրիգորյանը: