Կիրակի, 22 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Բացահայատելով օֆորիստ արվեստագետին. Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Էդգար Շահինին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից:

Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլորտներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ նկարիչ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետ և շքանշանակիր, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ  1928 թ, Վենետիկի պատվավոր քաղաքացի։

Շահինը փորագրանկարչության խոշորագույն վարպետ է, նրա ստեղծագործությունը հայ մշակույթի և 20-րդ դարի սկզբի եվրոպական կերպարվեստի նշանակալի երևույթներից է։ Ծնվել է Վիեննայում 1874 թվականին։ Սովորել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում։ 1896 թվականին մեկնել է Փարիզ։ Հաճախել է Ժյուլիանի ակադեմիան Ժ. Պ. Լորանսի ու Բ. Կոստանի մոտ։

1896 թվականից «Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով՝ «Մուրացկանը», 1896, «Փողոցի մի անկյուն», 1897, «Շնչահեղձը», 1898, «Անապաստանը», 1899, «Փողոց Մոնմարտրում», մասնակցել է ցուցահանդեսների 1899 նկարիչն ստեղծագործել է փորագրության բնագավառում. առաջին իսկ գործերով արժանացել է ճանաչման 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինը արժանացել է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ։

1900-ական թվականների փորագրությունները («Աղբահաններ», «Պետրոս Շահին», «Անատոլ Ֆրանս», երեքն էլ՝ 1900, «Լաթահավաք կինը», 1901, «Զբոսանք», «Հայկական երեկոյի ծրագիր», երկուսն էլ՝ 1902, «Ջեմմա», «Լիլի», «Լուիզ Ֆրանս», «Բեռնակառք», «Գործազուրկը», հինգն էլ՝ 1903, «Թխահերն ու շիկահերը», 1907, «Ընկած ձին», 1910) առանձնանում են գոյության պայքարի, թշվառության ու պերճանքի հավաստի պատկերմամբ 1901 թվականին մասնակցել է Վենետիկի բիենալեին 1903 թվականին Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում Շահինի 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի, ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան 1905 թվականին, նաև հետագայում, Շահինը ճանապարհորդել է Իտալիայում, ստեղծել «Իտալական տպավորություններ» շարքը («Կուլոնի աբբայարանը», 1915, «Սուրբ Պետրոսի ջրանցքը», «Ոգիների տունը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Ի՛նչ գեղեցիկ հայկական քիթ», 1921, «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի», երեքն էլ՝ 1922-1925 թթ.):

Այսպիսով՝ Հայ օֆորտիստ նկարիչ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետ և շքանշանակիր, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ, Վենետիկի պատվավոր քաղաքացի, փորագրանկարչության խոշորագույն վարպետ Էդգար Շահինի գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում։ Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ֆոնդում են մի շարք գրքեր և ալբոմային հրատարակություններ՝ նվիրված Էդգար Շահինին։

Եվ ահա հայ արվեստասեր ու ընթարցասեր հասարակության սիրված գրքօջախում սույն թվականի ապրիլի 29-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրի շրջանակում, արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնում տեղի ունեցավ ֆրանսահայ օֆորտիստ Էդգար Շահինին նվիրված զեկուցում և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։

Զեկուցումը կարդաց բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյանը։Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,արվեստասեր ու ընթերցասեր հասարակություն, գրադարանային ոլորտի ներկայացուցիչներ՝մասնակցելու հայ սիրված արվեստագետին նվիրված դասախոսությանը: Բաժնի աշխատակից Լուսինե Հիշեյանը այսօր ներկայացվեց Էդգար Շահինի գեղանկարչական աշխատանքների և փորագրությունների վերաբերյալ ուշագրավ փաստեր։ -«Մարդկային թշվառություն» ընդհանուր խորագիրը կրող գեղանկարչական աշխատանքներով՝ «Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը», «Անապաստանը», «Փողոց Մոնմարտրում», մասնակցել է ցուցահանդեսների։Միջոցառման ընթացքում լեդ-էկրանի միջոցով ցուցադրվեց սիրված արվեսռագետի կյանքին ու գործունեությանն,ինչպես նաև մեծանուն արվեսռագետների և մտավորականների այն գրքերն,որոնք նկարազարդել էր Էդգար Շահինը: Այս գեղեցիկ զեկուցումն ընթացավ հարց ու պատասխանի, ինչպես նաև քննարկման ջերմ մթնոլորտում:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img