Չորեքշաբթի, 24 Հուլիսի, 2024
- Գովազդ -spot_img

Մայիսի 9-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մայիսի 9-ին՝ Յաղթանակի ու խաղաղութեան տօնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը Սուրբ Պատարագի արարողութեանը մասնակցեց Սուրբ Գայիանէ վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գէորգեան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամեանը։

Հայր Սուրբը, իր քարոզում անդրադառնալով օրուայ խորհրդին,  ի մասնաւորի նշեց․ «Այսօր մայիսի 9-ն է` մեր յաղթանակների եռատօնը, երբ յիշատակում ենք յաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, Շուշիի ազատագրումը եւ Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծման տարեդարձը։ Այսօր, սակայն, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը հեռաւոր մի իրականութիւն է նոր սերնդի համար, երբ Շուշին գտնւում է թշնամու վերահսկողութեան տակ, իսկ Արցախի Պաշտպանութեան բանակի հետագայ ճակատագիրը մշուշոտ է, թւում է, անհնար է խօսել յաղթանակների մասին։ Սակայն հենց այս մռայլ օրերին է, որ աւելիով կարիքն ունենք լսելու յաղթանակի պատգամը եւ յիշատակելու յաղթանակի այն ոգին, որը գրաւականն է մեր բոլոր յաղթանակների»:

Հայր Մեսրոպը, խօսելով նաեւ Քրիստոսի չարչարանքների, խաչելութեան եւ յաղթական յարութեան մասին, ընդգծեց, որ նոյնիսկ յուսաբեկութեան ամենածանր օրերին, ինչպէս մեր Տիրոջ Յարութեան աւետիսից առաջ առաքեալներն ու Նրա հետեւորդներն էին, պէտք է յաղթանակի լոյսը առաջնաշարժիչ ուժ լինի եւ խոստումնալից ապագայի կերտումը՝ նպատակակէտ մեզ համար։

Հայր Սուրբը յաւելեց, որ այս օրերին, նաեւ սրտաբուխ աղօթքով յիշատակում ենք բոլոր նրանց, որոնք հաւատով եւ յաղթանակի զգացումով դարերի հոլովոյթում նահատակուեցին յանուն ազատ կեանքի, յանուն իրենց քրիստոնէական հաւատի եւ սրբազան հայրենիքի։ Ապա աղօթք վերառաքելով առ Աստուած՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը հայցեց Տիրոջից, որ Երկնքի Արքայութեան լոյսերի մէջ բնակեցնի մեր բոլոր նահատակների հոգիները։

Վերջում Հայր Սուրբը մաղթեց, որ Ամենակարողն Աստուած պահի ու պահպանի մեր նուիրական հայրենիքը եւ իմաստնութիւն ու խորագիտութիւն պարգեւի ամէնքին, որպէսզի կարողանանք ազգովին համախումբ կերտել մեր յաղթական գալիքը՝ ի փառս Ամենասուրբ Երրորդութեան, ի պայծառութիւն մեր հայրենիքի եւ մեր Առաքելական Մայր Եկեղեցու։

Սուրբ Պատարագի աւարտին, նախագահութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի, կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն` Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախեան հերոսամարտի ընթացքում զոհուած քաջորդիների հոգիների հանգստութեան եւ խաղաղութեան համար:

Նոյն օրը Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Յաղթանակ» զբօսայգի, որտեղ Անյայտ զինուորի յուշարձանին ծաղկեպսակներ զետեղելուց յետոյ իրենց  յարգանքի տուրքը մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախեան հերոսամարտում զոհուածների անմար յիշատակին:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img