Հայտնի նկարիչների, այդ թվում Մարկ Շագալի, Էնդի Ուորհոլի, Մարկ Ռոտկոյի և Պիտ Մոնդրիանի ստեղծագործությունները վաճառվել են Նյու յորքում Christie’s աճուրդային տան 20-րդ դարի գեղարվեստական երեկոյի վաճառքում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, փոխանցում է tert.am-ը։
Վաճառված ամենաթանկարժեք նկարը Պաբլո Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» («Մարի-Թերեզ») աշխատանքն էր: Այն վաճառվել է 103,4 միլիոն դոլարով:
Այնուամենայնիվ, սա միակ նկարը չէր, որի համար գնորդները պայքարել են: Ամերիկացի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի 1970 թվականի «Անվերնագիր» կտավը վաճառվել է 38,1 միլիոն դոլարով: Վինսենթ Վան Գոգի «Տրինկվետայլյան կամուրջը» արժեցել է 37,4 միլիոն դոլար, իսկ Փիթ Մոնդրիանի «Դեղին, կարմիր եւ կապույտ գույներով երկրորդ կոմպոզիցիան» վաճառվել է 26,1 միլիոն դոլարով: Ռոյ Լիխտենշտեյնի 1994 թվականի «Ինտերիեր. կատարյալ կուժը» վաճառվել է 21,5 միլիոն դոլարով: