Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի հետ կապված` Երևանում Լեհաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին խնդրում է խուսափել Հայաստանի հետևյալ շրջաններ այցելություններից` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք:
«Զգույշ եղեք և հետևեք տեղական իշխանությունների հրահանգներին», — ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ: