ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեն նամակ է ուղարկել Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին՝ նրան հայտնելով Պաղեստինում իսրայելական կողմի իրականացրած ոճրագործությունների մասին, հայտնում է իրանական Tehran Times թերթը, փոխանցում է tert.am-ը։
Հանիեն նկարագրել է իսրայելցիների բնությունները Երուսաղեմում, Շեյխ Ժառռա թաղամասում, Ալ Աքսա մզկիթի մերձակայքում և Գազայում և նշել, որ իսրայելական բռնությունների ֆոնին լայն կապեր են հաստատել տարբեր կուսակցությունների հետ և խնդրել կանխել Իսրայելի հանցագործությունների և աղետաբեր նպատակների առաջխաղացումը: Նա նաև նախազգուշացրել է, որ այդ հանցագործություններն անպատասխան չեն մնա Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության կողմից:
Հանիեն նշել է, որ իսրայելական կողմը Գազայի ժողովրդի նկատմամբ ամենաբարբարոսական հանցագործություններն է իրականացնում։
«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել և մոբիլիզացնել իսլամական, արաբական և միջազգային դիրքորոշումները՝ սիոնիստ թշնամուն ստիպելու դադարեցնել Գազայի պաշարված ժողովրդի նկատմամբ իրականացվող հանցագործությունները, Երուսաղեմի և դրա բնակչության, ինչպես նաև Ալ Աքսա մզկիթի և ներսում գտնվող պաղեստինցի հավատացյալների նկատմամբ ագրեսիան», — գրված է Հանիեի նամակում։