Կիրակի, 8 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Երեկվա ինքնաբուխ հավաքը և երթը հստակ ցույց տվեց, որ իշխանությունները սարսափած են. «5165» շարժում և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունների հայտարարությունը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

«5165» շարժում և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասված է.

«Երեկվա ինքնաբուխ հավաքը և երթը հստակ ցույց տվեց, որ իշխանությունները սարսափած են։ Սարսափած են, որովհետև երեկվա հավաքին խոսափողի մոտ էին մարդիկ, որոնց հանդեպ այլեւս չեն կարողանա կիրառել «հինունորի» պիտակավորումները, սարսափած են, որովհետև հասկացել են, որ այլեւս այս պրոցեսն անշրջելի է։ Ընդամենը 1 ժամվա ընթացքում այնքան մարդ ինքնաբուխ հավաքվեց, որ երբ երթով հասել էինք Թումանյան, երթի վերջը դեռ Հանրապետության հրապարակում էր։

Երբ երթը հասավ Բաղրամյան եւ պողոտան փակվեց, այս «ազատատենչ» իշխանությունն այնքան էր ահաբեկվել, որ ոստիկանությանը հրաման տրվեց ուժ կիրառել և հարձակվել խաղաղ ցուցարարներիս վրա, սկսեցին ձերբակալել մարդկանց եւ բիրտ ուժով հրմշտել ժողովրդին պողոտայից։ Եղան նաեւ տարբեր պրովոկացիաներ, ինչը սպասելի էր…

Դրան զուգահեռ այսօր իմացա, որ սրիկաները հասկանալով, որ գետինը ոտքերի տակից փախչում է, ու տեսնելով նաեւ, որ բազմաթիվ բժիշկներ են միանում, սկսել են հնագույն ոստիկանական մեթոդներով ահաբեկել հայտնի բժիշկների` այս մասին առանձին կխոսեմ շուտով։

Երեկ երեկոյան` 5165 շարժման, Զարթոնք կուսակցության եւ մի խումբ անհատների կողմից հայտարարվեց Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի ձեւավորման մասին` վերկուսակցական նախաձեռնություն` ի զորակցություն մեր բանակի, ի պաշտպանություն մեր հայրենիքի եւ սահմանների։ Շուտով կհայտարարվի հետագա քայլերի մասին, որը, վայրկյան իսկ չեմ կասկածում, որ բերելու է հաղթանակի` Հայաստանի Հանրապետության հաղթանակի, հայի հաղթանակի: Այս երկիրը ունի տեր, հայ ազգը զարթնել է»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img