Երկուշաբթի, 2 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ։ Հայտարարությունում ասվում է․

«Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտում մեր ժողովրդի կերտած հաղթանակի օրն է։ Հայ ժողովուրդը կարողացավ վերականգնել հարյուրամյակներ առաջ կորցրած անկախ պետականությունը։

Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության ամենափառավոր և հիշարժան դրվագներից է:

103 տարի առաջ այդ օրը հայ ժողովուրդը կարողացավ համախմբվել և պարտության մատնել թվաքանակով և սպառազինությամբ զգալիորեն գերազանցող թուրքական կանոնավոր բանակին, որի նպատակը հայերի վերջնական բնաջնջումն էր։ Այդ հաղթանակը ոչ միայն ռազմաքաղաքական էր, այլ նաև` բարոյական։ Այն դարձավ տարիներ շարունակ ցեղասպանության ենթարկված, հայրենիքի գերակշիռ մասը կորցրած, ոչնչացման եզրին կանգնած մեր ժողովրդի անկոտրում կամքի, անսասան հավատքի և անսպառ հայրենասիրության խորհրդանիշը:

Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեծ  դերակատարություն է ունեցել նաև արցախահայությունը։ Արցախցի նշանավոր ռազմական գործիչների հրամանատարությամբ ռազմաճակատ մեկնած զորախմբերը հերոսական մասնակցություն են ունեցել մարտերին։

Հայրենիքի համար այդ ծանրագույն ռազմաքաղաքական իրավիճակում Արցախի ներկայացուցիչները Հայաստանի առաջին Հանրապետության բարձրագույն քաղաքական ղեկավարության կազմում ակտիվորեն մասնակցել են նաև պետականաշինության գործընթացներին։

Արդեն մեկ դարից ավել է, ինչ Սարդարապատի հաղթանակը ոգևորում է համայն հայությանը, իսկ այսօր նրա խորհուրդն ավելի յուրահատուկ կարևորություն և նշանակություն ունի մեր ազգի համար:

Փառք մեր հերոսներին, փառք հայոց  պետականությանը և մեր հայրենիքին»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img