Քիչ առաջ անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատ Արսեն Ղուկասյանն ուղիղ եթերում էր: Նա հայտնեց, որ փակել են Հերացի փողոցը:
Ղուկասյանը փոխանցեց, որ այս պահին Հերացի փողոցում գտնվող դիահերձարանի մոտ են. «Երկու օր առաջ բացահայտվել է մի բան, որն այսօր պարզվում է: Թվերի մեջ անճշտություն եմ գտել: Նույն ամսաթվով մարմինները, որ բերվել են, այդ մարմինների մեջ թվային անճշտություններ կան: Օրինակ նոյեմբերի 23-ին 21 մարմին է եկել Արցախի մորգ, բայց թվերի մեջ կա այնպիսի խայտառակ վիճակ, որ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, որը հիմա հայտնվել է»:
Ղուկասյանի խոսքով, տարբեր տեղերից մարմիններ են ի հայտ գալիս. «Մարմինները տարբեր տեղեր պահել են, մորգի սառնարաններում և այլն, հիմա աստիճանաբար հանում են ու տալիս հարազատներին, ուղղակի պայմանական գործի մեջ սխալը չէին ուղղել, չէին մտածում, որ բացահայտվելու է»,-ասաց նա:
Ղուկասյանն ասաց, որ այսօր իրեն տվյալներ են տվել, որ կա 230 դի, ու մոտ 420-427 մասունք. «Այսօր մատիտով գրված տվել են մեզ, որ այսօրվա վիճակն է, բայց սրանից մի քանի օր առաջ լրիվ այլ թվեր են տվել մեզ: Ես 2 օր առաջ շատ պատահական տեսա, որ թվերի մեջ սխալ կա»: