Գազայի հատվածում կառավարող ՀԱՄԱՍ շարժումը պաղեստինցիներին կոչ Է արել «ցասումի օր» անցկացնել Հորդանան գետի Արեւմտյան ափի օկուպացման դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով շարժման համապատասխան հայտարարությունը: «Ցասման օրը» պաղեստինյան տարածքներում կանցկացվեն զանգվածային հանրահավաքներ եւ բողոքներ՝ Իսրայելի կողմից անցկացվող քաղաքականության դեմ:
«Նորաբնակների հարձակումները Արեւմտյան ափի մեր քաղաքների ու գյուղերի վրա, ինչպես նաեւ հարձակումները Ալ-Աքսա մզկիթի վրա մեր ժողովուրդը կդիմավորի Էլ ավելի մեծ դիմադրությամբ եւ առճակատմամբ»,-ասվում Է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ: Լրատվական գործակալությունը նշում Է, որ ՀԱՄԱՍ-ի կոչը հնչել Է Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ երկարաժամկետ հրադադարի պայմանների շուրջ Եգիպտոսի միջնորդությամբ շարունակվող բանակցությունների ֆոնին:
Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ հակամարտությունը սրվել Է մայիսի 10-ի երեկոյան: Իսրայելի զինվորականների խոսքով՝ այդ ժամանակվանից Գազայի հատվածի կողմից արձակվել Է ավելի քան 4 հազար հրթիռ: Ի պատասխան հարյուրավոր հարվածներ են հասցվել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին: Գնդակոծությունների հետեւանքով զոհվել Է Իսրայելի 10-ից ավելի քաղաքացի, ավելի քան 50 հոգի լուրջ վերքեր են ստացել: