Ոստիկանությունը բերման ենթարկեց մի խումբ երիտասարդների, ովքեր առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էին անցկացնում առողջապահության նախարարության դիմաց:
Ակցիայի անդամները լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ բերման է ենթարկվել չորս անձ:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ բերման ենթարկվածների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ:
Նախարարության դիմաց ակցիա անցկացնող երիտասարդները կոչ էին անում նախարարի պաշտոնակատարին իջնել իրենց մոտ և պատասխաններ տալ՝ ԼՂ պատերազմում զոհված զինծառայողների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի առնչությամբ իրենց հարցերին։