Կիրակի, 1 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Երբ հավաքվում են մանուկները. Սիրված գրքօջախում նշվեց երեխաների պաշտպանության օրը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Մեծահասակների ու մանուկների կողմից սիրված տոներից է հունիսի 1-ը: Այդ օրը ամբողջ աշխարհում նշում են երեխաների պաշտպանության տոնը՝կազմակերպելով տարաբնույթ մրցույթներ,համերգային ծրագրեր,ցուցահանդեսներ և այլն: Եվ ահա այս տարի ևս այն նշեցին հայ, ինչպես նաև օտարերկրացի ընթերցասերների ու արվեստասերի սիրված մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,ինչպես նաև երեխաներ,մասնակիցը լինելու Բարև ամառ մշակութային ու կրթական միջոցառմանն,որը նվիրված էր հունիսի 1-ին՝երեխաների պաշտպանության օրվան: Նշենք այն հանգամանքն,որ սա նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, 1950 թվականից ի վեր: Տոնը հաստատվել է 1949 թ. Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։

1989 թվականին ՄԱԿ-ը հաստատել է երեխաների իրավունքների մասին Կոնվենցիան՝ որոշիչ պարտականություններ բոլոր պետություններին իր անչափահաս քաղաքացիների հանդեպ: Փաստաթղթում ամրագրված են մեծահասակների պարտականությունները և երեխաների իրավունքները: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին:

1996 թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Միջոցառման մեկնարկը տրվեց  Գրատպության թանգարանից,որտեղ մասնակցում էին  Ազգային գրադարանի աշխատակիցների երեխաները: «Իմ առաջին այբբենարանը» ինտերակտիվ-խաղ կրթական ծրագրին: Սրա շրջանակներում մասնակիցները գունազարդեցին այբուբենի տառերը, որից հետո որոշեցին տառերի տեսակները (թռչնատառ, կենդանատառ, մարդատառ), խմբավորեցին այբբենական կարգով:Նոր տեխնոլոգիաներով հագեցած թանգարանը այլընտրանքային կրթական ինտերակտիվ միջավայր է թե՛ այբուբենը նոր-նոր սովորող առաջին դասարանցու, թե՛ ուսանողների, թե՛ հայոց տպագիր մտքով հետաքրքրվողների համար:

Այնուհետև շրջագայելով թանգարանում ծանոթացան ցուցանմուշների ու գրատպության պատմության հետ: Միջոցառման երկրորդ մասում երեխաները ներկա գտնվեցին գեղեցիկ համերգային ծրագրի,որտեղ գեղեցիկ ելույթներով հանդես եկան  «Մանուկների Մոլորակ» գեղագիտական կենտրոնի փոքրիկ սաները:

Կենտրոնի հիմնադիրն Անուշ Խաչատրյան է,գեղարվեստական ղեկավար, մանկական երգերի հեղինակ` Զառա Սարիբեկյանն,ովքեր ջանքեր չեն խնայում երեխաներին հայեցի ու հայրենասեր դաստիարակելու և կրթելու հարցում:Համերգը վարում,ինչպես նաև երեխաների հետ խաղեր էր կազմակերպում Զառա Սարիբեկյանը:Բացելով համերգային ծրագիրը նա շնորհավորեց բոլոր փոքրիկներին այս գեղեցիկ տոնի առիթով՝բոլորին մաղթելով անամպ երկինք ու երջանիկ և անհոգ մանկություն:

Միջոցառման վերջում նա շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներից ու հանդիսատեսից հույս հայտնեց,որ հանդես կգան նորանոր ու գեղեցիկ ծրագրերով:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի
Հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img