Ջո Բայդենի վարչակազմը հունիսի 7-ին կհայտարարի մարդավաճառության եւ միգրանտների անօրինական փոխադրման հակազդման նոր միջոցների ընդունման մասին, ինչն ըստ ժամանակի համընկնում Է ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսի՝ Գվատեմալա եւ Մեքսիկա կատարելիք ուղեւորության սկզբի (հունիսի 7 – 8)՝ նրա առաջին արտասահամանյան ուղեւորության հետ ներկայիս պաշտոնում: Հունիսի 6-ի երեկոյան այդ մասին հայտնել Է The Hill թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի մի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ի լրումն շատ խնդիրների լուծման համակողմանի մոտեցման նաեւ կօգտագործվի համալիր մոտեցում մեր գործըներության կառուցման նկատմամբ,- մեջբերում Է հրատարակությունը հիշյալ ներկայացուցչի խոսքը, որը շփվել Է ուղեւորության ժամանակ Հարիսին ուղեկցող լրագրողների հետ:- (Այդ ուղղությամբ) արդեն ձեռնակված ջանքերի թվում փոխնախագահը երկու շաբաթ առաջ հանդիպել Է (գերատեսչությունների) ղեկավարների հետ եւ նրանց կոչ Է աել ձեռնարկելու միջոցներ:
Այդ ներկայացուչի խոսքով՝ Հարիսն ունի այն բանի պատկերացումը, թե ինչպես լուծել զանգվածային միգրացիայի հիմնախնդիրը, ներառյալ դրանում ներգավելով ՄԱԿ-ի հնարավորություններն ու միջոցները: Նա ճշտել Է, որ փոխնախագահի ուղեւորության ընթացքում հարկ չկա սպասելու լրացուցիչ օգնության տրամադրման նոր պլանների հայտարարություններ: «Մենք ցանկանում ենք կենտրոնանալ այն օգնության եւ աջակցության վա, որոնք մենք արդն ցույց ենք տալիս»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: