Կիրակի, 27 Ապրիլի, 2025
- Գովազդ -spot_img

ԱՄՆ Սենատի հանձնաժողովի անդամները Բայդենի վարչակազմից պատասխան են պահանջել Ադրբեջանին օժանդակելու և հայ ռազմագերիների հարցերով

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԱՄՆ արտաքին օժանդակության 2022թ. ֆիսկալ տարվա  բյուժեի նախագծի լսումների ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները և հայկական հարցերով հետաքրքրված սենատորները, մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Լին, Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հունիսի 8-ին ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հարցեր են ուղղել՝ Սպիտակ տան վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» կատարումից հրաժարվելու, Ադրբեջանին օժանդակություն տրամադրելու և հայ ռազմագերիների խնդիրների վերաբերյալ։ Բարձրաձայնվել են նաև Թուրքիայի՝ հարևան բոլոր տարածաշրջաններն ապակայունացնող քաղաքականության և այդ երկրում մարդու իրավունքների համատարած խախտումների, մասնավորապես, լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունների հարցերը։ Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչ է անում Վաշինգտոնը՝ «էրդողանական Թուրքիային հակազդելու համար»։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից, լսումների ժամանակ հանձնաժողովի նախագահ, սենատոր Մենենդեսը մասնավորապես ասել է, որ ինքը հիասթափված է վարչակազմի կողմից «907-րդ բանաձևի» պահանջների հրաժարումից այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Մենենդեսը նկատել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և գերիներին անօրինաբար պահելու հետնապատկերի վրա, վարչակազմի կողմից «907-րդ բանաձևից» հրաժարումը, Բաքուն կարող է դիտել, որպես «կանաչ լույս՝ անպատիժ գործելու համար»։

««907-րդ բանաձևի» պահանջներից հրաժարվելու և Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման հարցերը բարձրացրեցին նաև Բրեդ Շերմանն ու Բարբարա Լին, վերջինս խնդիրը պետքարտուղարի հետ կքննարկի գրավոր ընթացակարգով։

Ի պատասխան հնչած դիտարկումների՝ պետքարտուղար Բլինքենը նշել է, թե բարձրացված հարցերը պետք է լինեն պետքարտուղարության ուշադրության տակ և, որ ինքն  անձամբ աշխատել է գերիների վերադարձի և հակամարտության կարգավորմանն ուղղված գործնական բանակցությունների ուղղությամբ և փոքր ինչ առաջընթաց տեսնելու հույս ունի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի վերաբերյալ բարձրացված հարցերին ի պատասխան՝ Բլինքենը նկատել է, որ պետքարտուղարությունը կիսում է բարձրացված մտահոգությունները և Թուրքիային ուղղակիորեն ներգրավում են դրանց շուրջ քննարկումներում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ, մեկնաբանելով լսումները, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է․ «Մենք միանում ենք մեր կոնգրեսական բարեկամներին` պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական և ցանկացած տեսակի օգնությունը Ադրբեջանին։ ԱՄՆ հարկատուներից ոչ մի դոլար չպետք է փոխանցվի Ալիևի նավթով հարուստ, ռասիստական և բռնատիրական ռեժիմին»:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img