ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին սպասարկող «Toyota Land crauser» մակնիշի մեքենայի և դիմացից ընթացող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի բախումից տուժած 14-ամյա պատանու վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
«Երեխան ունի զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ: Վիրահատվել է, կատարվել է անհրաժեշտ բժշկական բոլոր միջամտությունները: Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
«Հրապարակ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել երեկ. Պապիկյանի մեքենան մեծ արագությամբ ընթանալիս Արարատի մարզի Սուրենավան գյուղի մոտ հարվածել է դիմացից ընթացող ավտոմեքենային։ Հարվածի հետեւանքով մեքենայի ղեկին գտնվող 14-ամյա անչափահաս երեխան լուրջ վնասվածքներ է ստացել։
Մամուլում շրջառանվող տեղեկությունների համաձայն՝ Պապիկյանը գտնվել է մեքենայի մեջ, նրա հետ մեքենայում գտնվողները արագ հանել են մեքենայի պետհամարանիշները, ոստիկանությունն էլ ամեն ինչ անում է վթարը կոծկելու համար։