Թուրքիայի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության տարած հաղթանակի առթիվ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փայլանը Փաշինյանին շնորհավորել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ:
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը, որը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթեց և ստացավ մեծամասնություն՝ կառավարություն ձևավորելու համար»,- գրել է Փայլանը: