Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

«Քայլ Արեք, Դուք Ձեզ Էլ Մերժեք». Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին և Զարեհ Սինանյանին

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Անկեղծորեն պետք է ասեմ՝  երկար եմ ինքս ինձ հետ պայքարել, որ ձեզ հետ խոսելիս, որպես քաղաքավարական դիմելաձև, գործածեմ «Հարգելի» արտահայտությունը, բայց իմ ներքին պայքարում միանշանակ հաղթեց ազգային արժանապատվությանս վիրավորվածությունն ու ես չեմ կարող պատշաճորեն ձեզ դիմել քաղաքավարական մոտեցմամբ:

Ուստի, պարոնայք վարչապետ և Սփյուռքի գործերի հանձնակատար, բնականոն հարց է առաջանում, դուք ի պաշտոնե ինչի համար եք կոչված և որն է ձեր անելիքը: Գուցե դուք բոլոր հայերից շատ ավելի խելացի եք և ամեն ինչ գիտեք, իսկ մենք ոչինչ չգիտենք, բարի եղեք, ասեք, մենք էլ իմանանք:

Ավելի քան 2,5 տարի ՀՀ վարչապետի (պետության ղեկավարի) պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հետ այժմ ամբողջ աշխարհի հայությունը հարցեր ունի պարզաբանելու: Սակայն, ես նույնպես, որպես ՀՀ քաղաքացի, բազմաթիվ ու բազմապիսի հարց-խնդիրների շարքում ուզում եմ ընդամենը մի ընդհանրական հարցի պատասխան ստանալ, այն է. «Ինչով կարդարացնեք ՀՀ վարչապետի ավելի քան 2,5 տարվա Ձեր գործունեությունը» (հարց, որի պատասխանին սպասում եմ):

Թավշյա հեղափոխությամբ ոգևորված, հայ հասարակության գերակշիռ մասը հոգնած ու զզված նախորդ իշխանության թալան-անօրինականությունների գործունեությունից, մեծ սպասելիքներով ձեզ բերեց իշխանության: Բերեց այն ակնկալիքով, որ լավ բաներ տեսնի, առաջընթաց ապրի…

Հույսեր փայփայելով ու դրական ակնկալիքներով սպասելով, շատ բան կարելի էր մտածել, բայց ոչ երբեք հայրենիքը թշնամուն հանձնելն ու պետական խնդիրների, ինչպես նաև սեփական ժողովրդի նկատմամբ այդքան անհոգի ու անսիրտ վերաբերմունքը:

Պարոն վարչապետ, ես լավ եմ հիշում, իսկ Դուք գոնե հիշում ե՞ք 2018թ. Հանրապետության հրապարակում Ձեր կողմից հնչեցրած «Ժողովուրդ ջան, ես ձեր ցավը տանեմ: Ժողովուրդ ջան, լավ ա լինելու, շա՜տ լավ ա լինելու…» երախտիքի խոսքերը, որը թվում էր թե իրական պոռթկում էր: Ուզում եմ անձամբ Ձեզանից լսել ու հասկանալ, դա ի՞նչ էր նշանակում, որն է այդ լավը, որ 2,5 տարի շարունակ սպասումներով սպասեցինք ու չտեսանք, իսկ այժմ՝ ավեր է, ավերածություն, հայրենաքանդություն, հայրենադավություն, … ու այդպես շարունակ, մինչև ե՞րբ:

Հարցեր շատ կան՝ բազմապիսի-բազմաբնույթ, ու ոչ մեկը լուծում չունի:

Ինչևէ: Ունենք այն, ինչ ունենք: Ձեր ստեղծած խնդիրները բազում են ու բոլորն էլ պրոբլեմ: Բայց ինձ, որպես սփյուռքագետի, չափազանց հետաքրքրում է Սփյուռքը, Սփյուռքի հետ կապերի կառույցն ու կառույցի ղեկավարի ընտրությունը, որը…

Ուստի բնականոն հարց է առաջանում. ի՞նչ է Սփյուռքը Ձեզ համար, ի՞նչ ակնկալիքներ ունեիք Դուք Սփյուռքից, ինչո՞վ էր պայմանավորված Զարեհ Սինանյանի ընտրությունը՝ որպես Սփյուռքի գործերի գլխավոր պատասխանատու:

Այո, Հայաստանի և Սփյուռքի հայությունը հոգնատանջ ձանձրացել էր սերժ-հրանուշյան կոռուպցիոն-պրոդեկցիոնիստական համակարգից և փոփոխություն էր երազում: Ի վերջո ծնվեց թավշյա հեղափոխությունը (ի դեպ ժամանակն ապացուցեց, որ դա հեղափոխություն չէր…), հույս արթնացավ, որ Հայաստան-Սփյուռք կապերը կդրվեն ազնիվ ու բարի հիմքերի վրա և դրական շատ բան կարվի:

Փոփոխությունը ողջունվում էր ամենուր: Սփյուռքն անսահման ոգևորված էր ու սպասում էր նորովի փոփոխությունների, նոր ծրագրերի անաղարտ իրականացման: Ճանաչող-չճանաչողների մոտ ոգևորություն էր առաջացել ԱՄՆ-ից Գլենդելի քաղաքապետին Հայաստան բերելն ու ՀՀ վարչապետին առընթեր գլխավոր հանձնակատար նշանակելը: Ինչպիսի հույսեր, ինչպիսի սպասումներ… Թվում էր թե Սփյուռքն առաջընթաց կապրի, սփյուռքահայության խնդիրները կլուծվեն, հայկական Սփյուռքը կհամախմբվի ու դինամիկ զարգացում կունենա: Բայց արի ու տես, որ այս ամենը սին հույսեր էին: Սին էին նրա համար, որ այդ ամենը ընդամենը աչքակապություն էր և ուրիշ ոչինչ:

Եվ ի՞նչ: Ի տարբերություն սերժ-հրանուշյան գործելակերպի, որոնք ծրագրեր իրականացնելիս, մեջից իրենց համար «լևի» փող էին հանում, նիկոլա-զարեհական համակարգը գործելաոճը փոխեց: Էլ ի՞նչ կարիք կար չարչարվել-գործ անել՝ միանգամից, ուղիղ, առանց գործ անել-չարչարվելու, ժամանակ առ ժամանակ իրենց համար ճոխ-ճոխ պարգևավճարներ ձևակերպեցին ու այդպես շարունակ: Էլ ինչու՞ գլենդելյան անցավ գլուխը ցավի տակ դնել-գործ անել՝ ծրագրեր իրականացնել, սփյուռքահայ համայնքների խնդիրները լուծել, ուծացման խնդիրներով զբաղվել, հայկական համայնքների կրթա-մշակութային հարցերը լուծել և՛ այլն, և՛ այլն, և՛ այլն: Մեկը գոհ կմնար, մյուսը՝ դժգոհ, երրորդը կասեր լավ էր, չորրորդը՝ թե լավ չէր և այսպես շարունակ: Բայց նաև, որ գլխավոր հանձնակատարը չձանձրանար տեղում նստելուց, մի քանի ճոխ-ճոխ գործուղում էլ ձևակերպեց ու տուրիստական ոճով համայնքներում հանդիպումներ ունեցավ: Պաշտոնական հանդիպումներ, ծանոթություններ, քննարկումներ և վերջում խնդիրներ: Օրինակ, ամեն ինչ լավ էր Մոսկվայում, մինչև վերջին այն պահերը, որ խնդիրները առաջադրվեցին.

-Էհ, ես ի՞նչ անեմ…,- մտմտած մինչ այդ սուպերոգևորված հանձնակատարն ու հիասթափված վերադարձավ Երևան: Վերադարձավ ու որոշեց, որ սփյուռքահայության հետ առնչվելն անշնորհակալ գործ է, ավելի լավ է աշխատանքային «վեկտրը» փոխել ու այլազգիներ բերել Հայաստան, Հայաստանը դարձնել նրանց համար հայրենիք ու նրանցով զբաղվել: Հա, ու մեկ էլ այն է շատ կարևոր, որ նորին գերազանցություն իր վարչապետի հետ մի ծրագիր կազմեցին, որ դրսում սովորող սփյուռքահայերից կբերեն, կտեղաբաշխեն պետական ապարատներում ու կյանքն այդ ապարատներում կեռա…

Որոշեցին ու հանձնակատարը հպարտ-հպարտ հրապարակեց…

Իսկ ինչու՞ այդպես, հասկանալի չէ: Նորամուծություններ, որոնք համընդհանուր կասկածանքի տեղիք տվեցին…

Պարոնայք, եթե դուք ուզում էիք ոլորտներ զարգացնել և լավ մասնագետներ բերել, ինչու՞ չէիք նախատեսում նրանց ընդգրկել գիտության, արտադրության և այլ կարևորագույն պրակտիկ ոլորտներում և ուշադրություն դարձնել այդ բնագավառների զարգացմանը…

Եվ այսպես շարունակ, ավելի քան 2,5 տարի: Ու դեռ վերոհիշյալն ընդամենը մի փոքր դրվագ է ձեր գործունեությունից: Դուք այլևս անընդունելի եք ամենուր: Ահա, այս ու նման շատ բաների համար է, որ Սփյուռքը նույնպես, ձեզ չի ընդունում: Ուստի ձեզ մնում է հրաժարվել զբաղեցրած պաշտոններից և լուծարել ոչ մի բնական արմատ չունեցող Սփյուռքի ձեր ստեղծած կառույցը և կամովի ստանձնել պատասխանատվության ձեր բաժինը: Գոնե ներողություն խնդրել սեփական ժողովրդից՝ այդքան երկար ու ձիգ խաբելու համար: Այն էլ այն ժողովրդից, որ անգամ աշխատանք ու աշխատավարձ չունենալով, շարունակ հարկեր է վճարել ու դրա հաշվին ձեր անգործությունը բարձր աշխատավարձով ու աստղաբաշխական չափերի պարգևավճարներով ապահովել: Եվ այն Սփյուռքից, որ ամեն ինչով մշտապես աջակից է եղել ձեզ…

Ուշ է, գիտեք, շատ ուշ: Օր չէ, ժամ ռաջ ձեր հեռանալն արդյունավետ փրկություն կարող է լինել Հայաստանի, Հայ ժողովրդի, Հայոց պետականության համար: Այդ դեպքում դուք կարող եք մեղմացնել ձեր և ձեր պաշտոնական շրջապատի պատասխանատվությունը: Շտապեք, քանի դեռ բանը բանից չի անցել, այլապես ոչ միայն հայը, պատմությունը նույնպես ձեզ չի ների…

Նորայր Անդրեյան

Սփյուռքագետ-քաղաքագետ,

«Հայաստան-Սփյուռք

համահայկական միավորում»

ՀԿ նախագահ

Հ.Գ. – Պարոն Զարեհ Սինանյան.

1. Ինչ շոշափելի կամ նկատելի գործ կարող եք ցույց տալ հայ հանրությանը՝ որպես սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,

2. Եթե պետական գաղտնիք չէ, հրապարակեք հանձնակատարի պաշտոնում եղած ժամանակաընթացքում որքան գումար եք ստացել և ի պաշտոնե որքան եք ծախսել,

3. Դուք Ձեր խղճի առաջ հանգիստ ե՞ք, թե ոչ: Կարողանում ե՞ք Ձեր գլուխը հանգիստ բարձին դնել,

4. Դուք ծանոթ ե՞ք և ի՞նչ կարող եք ասել «Հայաստան-Սփյուռք համահայկական միավորում» (Հ-Ս.ՀՄ) ՀԿ-ի 29-ը նոյեմբերի 2020թ. որոշման մասին: Ձեր ողջամիտ կարծիքը:

20. 12. 2020թ.

ք. Երևան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» (Հ-Ս.ՀՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ԱԶԳԱԴԱՎ ԵՎ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀՐԱՏԱՊ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է.

  1. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՀՀ ԱԺ-ի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ,
  2. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼ ՎԵՐՈՀԻՇՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ ՆԿԱՏՄԱՄԲ,
  3. ԱՆՄԻՋԱՊԵՍ ԼՈՒԾԱՐԵԼ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԵՎ՝

ա)  սփյուռքի ձայնին չանսալու,

բ)  քաղաքական կեցվածք չդրսևորելու,

գ)  ազգային-քաղաքական անողնաշար դրսևորում ցուցաբերելու,

և այլ հանցավոր անտարբերությամբ պատսպարվելու համար՝

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՆՁԱՆՑ,

  • ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՎ ՀԻՇՅԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

29-ը նոյեմբերի 2020թ.

Հ.Գ. — լրացում.

Պարոնայք Նիկոլ Փաշինյան և Զարեհ Սինանյան,

ժամանակին դուք այս բաց նամակին արձագանք չտվեցիք: Դա նշանակում էր, որ, կամ համաձայն եք բոլոր փաստ-մեղադրանքների հետ, կամ մտածում եք. «…ինչ ուզում են ասեն, մենք մեր գործին ենք, ո՞նց ուզենք, էդպես էլ կանենք…», ու այդպես էլ շարունակեցիք: Ինչևէ, առ այսօր գնդակը ձեր դաշտում է (ձեր մեղքը ձեր վիզը): Թե ձեր արարքն ինչ էր նշանակում, ժամանակն ու վերլուծությունները ցույց կտան ու դուք Հայաստանի և հայության առջև դեռևս բացատրություն ունեք տալու…

Դուք համառորեն պայքարեցիք մնալ իշխանության, և՛ մնացիք, շարունակելով ձեր անգործությունն ու անկարողությունը: Ու դեռ այդչափ կարողություններով ու վստահությամբ կշարունակեք կառավարել, բայց ինչպե՞ս…: Եթե այսպես՝ վերջին երեք տարվա պես, ապա անիմաստ է: Իսկ եթե դուք հրաշքներ գործեք ու գործնականորեն ապացուցեք (գոնե մեկ խնդիր լուծելով), որ դուք կարող ուժ եք (Աստված տա), ապա ես անձամբ, ու նաև շատերը, կստանձնենք ձեր փառաբանումն ու կգովերգենք ձեր գործնականությունը՝ հանուն Հայաստան-Սփյուռք բարեկամական կապերի ու դրա զարգացման:

Անկեղծ ասած, վստահ չեմ, բայց տա Աստված, որ ես սխալվեմ…

Ժամանակը ցույց կտա՝ ով է ճիշտ, ով սխալ: Սպասենք, կտեսնենք, ինչպես որ անցյալում ենք տեսել…

22. 06. 2021թ.

ք. Երևան

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img