Ուրբաթ, 6 Դեկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Սպառնալով միջազգային լրագրողի՝ ադրբեջանցի զինծառայողները փորձել են կանխել ՀՀ տարածք ապօրինի ներխուժման փաստերի տարածումը.ՄԻՊ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել միջազգային լրատվամիջոցի լրագրողը, որը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարևանությամբ սպառնալիքներ է ստացել ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կողմից: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ դեպի ՀՀ պետական սահմանն ընկած հատվածում ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հրազենով, այդ թվում՝ դիպուկահարի կողմից սպառնացել են սպանել միջազգային լրատվամիջոցի լրագրողին։

Ահազանգի հիման վրա պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել 2021թ. հունիսի 15-ին, երբ միջազգային լրագրողը մեկ այլ լրագրողի հետ լուսաբանման և լրագրողական այլ աշխատանքներ է իրականացրել Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա՝ դեպի երկրի ներսն ընկած տարածքում. կոնկրետ այն վայրում, որտեղ մոտ 600 մետրի տարբերությամբ տեղակայված են հայկական ու ադրբեջանական զինված ուժերը։ Այսինքն՝  խոսքը վերաբերում է ՀՀ տարածքում կատարված միջադեպին, իսկ ինքը լրագրողը գտնվել է ադրբեջանական դիրքերից մոտ 100 մետր հեռավորության վրա:

Լրագրողը մասնագիտական աշխատանք իրականացնելու պահին նկատել է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն ագրեսիվ պահվածք են ցուցաբերում, լսել է գոռգոռոցներ, այնուհետև նկատել է, որ նրանք լիցքավորում են իրենց զենքերը և պահում իր ուղղությամբ՝ սպառնալով կրակել։

Չհասցնելով արձագանքել՝ նկատել է, որ ևս մեկ ադրբեջանական զինված ծառայող սկսել է ավելի ագրեսիվ ու անկանոն վարքագիծ ցուցաբերել և իր վրա է պահել դիպուկահար հրազեն ու սպառնացել է սպանել դիմահար կրակոցով։  Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով միջազգային լրագրողը դադարեցրել է աշխատանքը։

Միջազգային լրատվամիջոցի լրագրողը տեղեկացրել է, որ իրենք ունեցել են ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի տարբերանշան, որ իրենք մամուլի ներկայացուցիչ են և պահպանել են լրագրողական աշխատանքի բոլոր կանոնները: Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ լրագրողն ունի կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մասնագիտական աշխատանքի մեծ փորձ:

Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար պարզ է եղել, որ իրենք սպառնում են սպանել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի:

Ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն այդ կերպ ակնհայտ նպատակ են ունեցել խոչընդոտել միջազգային լրագրողի աշխատանքը և կանխել նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ապօրինի ներխուժումը հաստատող փաստերի տարածումը։ Միջադեպի առնչությամբ լրագրողը դիմել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը, որն արդեն հրապարակում է արել այս փաստի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է նշել, որ ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի անմիջական հարևանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջև ճանապարհներին, իսկ մայիսի 12-ից նաև ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները կոպտորեն խախտել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները, լրջորեն վտանգել են նրանց կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել մարդկանց բնականոն կյանքը: Ադրբեջանական  զինծառայողների անօրինական արարքներից մարդկանց պաշտպանելու համար Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Այս կոնկրետ միջադեպի հետ կապված՝ միջազգային լրագրողի անձնական պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նրա վերաբերյալ տվյալներ չի հրապարակում, բայց դրանք Պաշտպանին ահազանգ ներկայացրած միջազգային լրագրողի հետ համատեղ քննարկմամբ կներկայացվեն միջազգային համապատասխան մարմիններին:

«Լրագրողներ առանց սահմանների միջազգային կազմակերպությունը հունիսի 24-ին հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին մոտ իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողների հասցեին: Կազմակերպությունը դատապարտել է լրագրողների նկատմամբ նման անընդունելի վարքագիծը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img