ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ղեկավարած «Հայաստանի ազգային կոնգրես» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ քվեարկությանը վերաբերող այլ պահանջով չի դիմի Սահմանադրական դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Մենք չենք դիմելու Սահմանադրական դատարան։ Թե ինչու չենք դիմելու, որովհետև ընտրությունների խնդիրը քննվելու է Սահմանադրական դատարանում, այսինքն՝ այդտեղ նոր գործողությունների կարիք չկա»,- մեզ հետ զրույցում նշեց Զուրաբյանը։