COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, հունիսի 27-ի դրությամբ, կատարվել է 74814 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 58618, երկրորդ դեղաչափ` 16196։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։
Գերատեսչությունը նաև հիշեցնում է, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստումներն անվճար են։
«ԱստրաԶենեկայով» և «Կորոնավակով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: