Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիին կասկածել են Թուրքիայի շահերին ծառայելու մեջ, գրում է “Sputnik Արմենիա”-ն։
Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Ջուլիանիի կողմից լոբբիստական ապօրինի գործունեություն ծավալելու վերաբերյալ։ Նա համարվում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմներից մեկն ու փաստաբանը։
Նշվում է, որ նախկին քաղաքապետը ժամանակին կարող էր նպաստել թուրքական իշխանությունների կողմից իսլամ քարոզող Ֆեթուլլահ Գյուլենի արտաքսմանը, որը ներկա պահին բնակվում է ԱՄՆ–ում։ Նրա արտահանձնմանն Անկարան ապարդյուն կերպով փորձում է հասնել արդեն մի քանի տարի։ Գյուլենին ոսկու վաճառքով զբաղվող խոշոր գործարար Ռեզա Զարաբիի հետ միասին մասնակից են համարում փողերի լվացման մեջ։
Ռուդոլֆ Ջուլիանին հերքում է հօգուտ Թուրքիայի լոբբիստական աշխատանք կատարելու փաստը։ Այնուամենայնիվ, եթե արդարադատության նախարարությունը ապացուցի այդ փաստը, կարող է Ջուլիանիից պահանջել գրանցվել որպես լոբբիստ և բացահայտել թուրքական կողմի հետ իր կապերը։