Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հատուկ զեկուցող Փոլ Գավանը Բաքվում հանդիպում կունենա հայաստանցի ռազմագերիների հետ։
Տեղեկությունն այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԵԽԽՎ–ում հայաստանյան խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը` նշելով, որ այդ խնդրանքով իրենք անձամբ են դիմել Գավանին։
«Քանի որ առաջիկայում նախատեսվում է Փոլ Գավանի այցը Բաքու, մենք մեր հանդիպումների ժամանակ խնդրել ենք անպայման գնալ, այցելել է մեր գերիներին։ Նա նաև Հայաստանում հանդիպում է ունեցել գերիների հարազատների հետ, և նրանք տեղեկատվության են սպասում»,– ասաց Հայրապետյանը։