Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նախնական տվյալներով` նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ։
Արցախի կորուսյալ տարածքներից 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում տարհանվել են ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։