Ուրբաթ, 11 Հոկտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանում գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

 Հայաստանը ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում՝ Արդարադատության միջազգային դատարանում, գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ ՝ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) խախտումների հիմքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարանը:

Դատարանի հաղորդագրության համաձայն՝ Հայաստանը հայտնել է, որ տասնյակ տարիներ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել և պետության կողմից հովանավորվող հայատյացության այս քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են ոչ միայն համակարգային խտրականության, այլև՝ զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների:

Նշվել է, որ այդ գործելակերպը մեկ անգամ ևս առաջին պլան է մղվել 2020 թվականի սեպտեմբերին ՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո և զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել կոնվենցիայի կոպիտ խախտումներ:

Հայաստանը ներկայացրել է նաև, որ ռազմական գործողությունների ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10 –ին ուժի մեջ մտած հրադադարից հետո անգամ Ադրբեջանը շարունակել է հայ ռազմագերիների, պատանդների, կալանավորված այլ անձանց սպանությունները, խոշտանգումները և այլ նվաստացումները:

«Հայաստանը դատարանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին CERD- ի խախտումների համար, կանխել ապագա վնասները և փոխհատուցել արդեն պատճառված վնասը»,-ասված է հաղորդագրությունում:

Հայաստանը խնդրել է դատարանին նաև որոշակի ժամանակավոր միջոցներ կիրառել՝ ծայրահեղ հրատապությունից ելնելով:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img