Կիրակի, 1 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Գագիկ Սուրենյան․ Մարտի 18-ին կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայաստանում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն, այս տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը ե՞րբ կթուլանա և ե՞րբ է  սպասվում օդի ջերմաստիճանի բարձրացում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հարցեր շատ է ստանում, սակայն չի շտապում ժամկետներ նշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը:

«Մարտի 15-ին հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է: Ժամանակ առ ժամանակ հանրապետությունում, նույնիսկ հովտային գոտիներում, կտեղա ձյուն, լեռնային գոտիներում սպասվում է նաև բուք։ Մարտի 16-ին ցիկլոնը տեղաշարժվում է դեպի հարավ-արևելք, տեղումները հյուսիսային և կենտրոնական շրջաններում կդադարեն, իսկ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում կշարունակի տեղալ ձյուն։ Մարտի 17-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քանի որ գտնվելու ենք անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 18-ին կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները վերսկսվելու են։ Ինչ վերաբերվում է օդի ջերմաստիճանին, ապա պետք է ասեմ, որ եղանակի տաքացում առաջիկա 5 օրերին ակնկալել պետք չէ, ջերմաստիճանը դեռ նվազելու է, մարտի 16-17-ին գիշերները կցրտեն ևս 4-6 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ Նա նկատեց, որ 2021թ մարտը նույնպես աչքի էր ընկել առատ տեղումներով և ջերմաստիճանի վայրիվերումներով, սակայն այս տարի ջերմաստիճանի անկման ընթացքը և ձյան առատ տեղումները բավականին տևական են։

Ինչի՞ մասին են խոսում այս ձյունառատ տեղումները, ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսական տեսանկյունից: Գագիկ Սուրենյանի խոսքով, այս տարվա ձմեռը շրջանների մեծ մասում առանձնացավ սակավ տեղումներով, սակայն, այս պահին բնությունը փոխհատուցում է։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img