Կիրակի, 1 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Արարատ Միրզոյան․ Հայաստանի առաջարկները փոխանցվել են Բաքվին, առայժմ արձագանք չկա

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկներում անընդունելի ոչինչ չկա, Հայաստանը իր առաջարկներով համալրել է խաղաղության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին նշեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով՝ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, թե արդյոք Հայաստանը ստացել է արձագանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու դիմումին։

«Դուք նաև նշել եք, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի հինգ կետանոց առաջարկներին և Ձեզ խնդրում եմ ևս մեկ անգամ ներկայացնել մեր պատասխանի մանրամասները, ինչպես նաև խնդրում եմ տեղեկացնել, թե արդյոք ունենք արձագանք Ադրբեջանից իրենց առաջարկին մեր պատասխանի վերաբերյալ»,- հետաքրքրվեց Ջուլհակյանը։

Ի պատասխան այդ հարցադրումների Արարատ Միրզոյանը նշեց, որ այս հարցերը հավելյալ պարզաբանման կարիք ունեն։

«Այն բանից հետո, երբ ասացինք, որ պատասխանել ենք Ադրբեջանին, որոշակի մեկնաբանություններ եղան, որոնց մի մասը սխալ մեկնաբանություններ էին, քանի որ գնահատականները այնպիսին էին, թե Հայաստանը մերժել է Ադրբեջանի առաջարկները։ Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի, ըստ էության, ոչինչ չկա, այլ բան է, որ այդ առաջարկները ամբողջովին չէին հասցեագրում հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը։ Եվ ահա համապարփակ խաղաղության համար մենք մեր առաջարկներով լրացրել ենք, համալրել ենք օրակարգը և փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անդամ երկրներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին։ Բաքվից առայժմ պատասխան չունենք»,- եզրափակեց Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանի առաջարկները հրապարակվել են «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img