Երեքշաբթի, 3 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Նիկոլ Փաշինյան․ Վերջին իրադարձություններից հետո անհասկանալի է մնում՝ Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՝ ոչ

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

 Իրավիճակը աշխարհում եւ տարածաշրջանում լարված է, եւ մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու եւ հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Մարտի 24-ի Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով, այո, մենք կարծում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:

Ընդ որում, պետք է արագացնել նաեւ սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքները՝ սահմանին անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով, որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի եւ Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ բացի ամբողջական հետքաշումից Հայաստանը հանդես է եկել նաեւ տեղային հետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում է Ադրբեջանի արձագանքին.

«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:

Փաշինյանը տարակուսեց՝ վերջին մի շարք իրադարձություններից հետո այդպես էլ անհասկանալի է մնում՝  Ադրբեջանն ուզում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ:

«Մենք այդպես էլ լավ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե ոչ: Եթե ուզում է՝ մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ եւ մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի»,- ընդգծեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ «Հայկական խաչմերուկ» նախագծի մասին մի քանի անգամ ասել է, հիմա մանրամասնելու կարիք չի տեսնում:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img