Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական և ադրբեջանական կողմերը մեկ շաբաթ առաջ հանել էին դիրքերը Փառուխ գյուղից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։
«Հանել են, բայց հետո պարզվել է, որ ադրբեջանցիները եկել են այնտեղ նստել, հիմա էլ ռուսական կողմը գնացել է, որ այդ հարցերը կարգավորի, ընդհանրապես բնագիծ գոյություն չունի և բազմաթիվ տեղերում, ոչ միայն այդտեղ։ Խրամորթում խնդիրներ եղան, ռուսական կողմը առաջարկեց, որ այդտեղից և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմը հանի դիրքերը և ոչ մի խնդիր չի լինի»,- ասաց Սամվել Բաբայանը։