Անդրանիկ Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցի կապակցությամբ այսօր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակիցների ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի Փառուխ գյուղի գրավմանը և այլ տեղերում հրադադարի ռեժիմի խախտումներին, Սերժ Սարգսյանն ասաց․
«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, հարցրեք խաղաղության ճարտարապետներին, խաղաղության դարաշրջան բացողներին։ Սա խաղաղության դարաշրջանի արշալույսն է՝ նույն Փառուխում էլ, Ներքին Հանդում էլ»։