Ստեփանակերտում գազամատակարարումը վերականգնվել է, արդեն ԱԳԼՃԿ-ներն աշխատում են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն Հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին, ժամը 1։00–ի սահմանում, գազատարի վնասման պատճառով Արցախի տարածքում խափանվել էր գազամատակարարումը, իսկ ադրբեջանական կողմը պարբերաբար խոչընդոտում էր գազատարի վերանորոգման աշխատանքներին։ Շուրջ 10 օր Արցախը կանգնած էր հումանիտար աղետի առջև՝ զրկված լինելով գազամատակարարումից և եղանակային ոչ բարենպաստ պայմաններում ջեռուցման տարրական պայմաններից։