Երկուշաբթի, 2 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Արման Թաթոյան․ Կառավարության ղեկավարը պատգամավորներին դիտարկում է՝ որպես իր ենթակաների կամ «աշխատողների»

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ՀՀ մարդու իրավունքներ պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանի ահագնացող մեկ այլ խնդիր է՝ խորհրդարանական վերահսկողության դերի և որպես Կառավարությանը զսպող ժողովրդավարական մեխանիզմի նսեմացումը:

Ակնհայտ է, որ Կառավարության ղեկավարը ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներին դիտարկում է՝ որպես իր ենթակաների կամ «աշխատողների»: Այս վերաբերմունքով պայմանավորված՝ նույն ընկալումն է նաև Կառավարությունում ու, առհասարակ, արդեն ողջ հասարակությունում:

Դրանով պայմանավորված՝ կառավարող խմբակցության պատգամավորները չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն: Պատգամավորներն առավելագույնը պաշտպանվում են «քաղաքական որոշում» կամ «քաղաքական թիմ» իրենց համար ձևավորած փրկօղակներով:

Իրականում, ակնհայտ է, որ խոսքը Կառավարության կամ որ նույնն է՝ Կառավարության ղեկավարի որոշման մասին է: Նրանք, օրինակ, ինքնամոռաց գովերգում են Կառավարության ցանկացած նախաձեռնություն: Պատգամավորներն իրենք նախաձեռնություններով հանդես են գալիս «անմեղ» հարցերով, իսկ կարևոր կամ զգայուն հարցերով նախաձեռնության համար նրանց հատկացվում են այնպիսիք, որոնցով Կառավարությունը փորձում է խուսափել շրջանառության ու քննարկումների բարդ գործընթացից և հարցը լուծել արագ ու առանց ավելորդ հանրային ու առավել ևս միջազգային ուշադրության: Այս արատավոր պրակտիկան հատկապես զարգացավ COVID-19-ի համավարակից սկսած:

Հիմա արդեն ակնհայտ է, որ Կառավարությունն ու Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը ղեկավարվում են «միևնույնն է՝ որոշումն ընդունվելու է» սկզբունքով, քանի որ գիտեն, որ ցանկացած օրենք ընդունելու կամ հարց լուծելու համար ԱԺ միայն կառավարող խմբակցության ձայները բավարար են:

Նման պրակտիկայով վերևից զրոյացվում են նաև հասարակական վերահսկողության մեխանիզմները, այսինքն՝ Կառավարության ու ԱԺ կառավարող խմբակցության պրակտիկայով:

Այս կերպ նաև աղավաղվում է իրավունքի գերակայության էությունը: Այս ամենին էլ գումարվում այն պրակտիկան, որ այն մարմիններում, որոնք անկախ են Կառավարությունից ու ԱԺ-ից, նշանակումները կատարվում են միայն ԱԺ կառավարող խմբակցության ձայներով՝ օժտելով այդ մարմիններին միայն կառավարող մեծամասնության լեգիտիմությամբ: Փակ գաղտնի քվեարկություններին էլ ստացվում են «կողմ» ձայներ, իսկ հետո նման արդյունքը դառնում է հպարտություն կառավարող մեծամասնության համար:

Անգամ կար տեսագրություն, երբ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորը քվեարկության է մտնում հեռախոսով. չի բացառվում, որ քվեարկությունների հարցում կա վերահսկողության նման մեխանիզմ:Փաստացի, ձևավորվում է այն, ինչ միջազգային պրակտիկայում կոչվում է քաղաքական մեծամասնության դիկտատուրա:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img