ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը Լոնդոնի պատրաստակամությունն է հայտնել՝ հանդես գալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, գրում է ՌԲԿ-ն։
Նա, մասնավորապես, ասել է, որ բրիտանական կողմը զգալի ռազմական օգնություն է ցուցաբերում Կիևին, ինչպես նաև ավելի քան 400 մլն ֆունտ սթեռլինգի հումանիտար օգնություն։ Նրա խոսքով՝ վարչապետ Բորիս Ջոնսոնը գրեթե ամեն օր հեռախոսազրույց է ունենում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։