2018 թվականից սկսած Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը բացել է Ադրբեջանի ախորժակը՝ հասցնելով այն Սյունիքից մինչև Գեղարքունից, Տավուշից մինչեւ Երասխ։
Հետևաբար, արդեն այսօր ստեղծված իրավիճակը միայն մի բանի մասին է հուշում՝ մինչև Ադրբեջանը չհասկանա, որ Հայաստանը վերածվել է հայերի ազգագրական ռեզերվացիայի, որի վրա փակցված է «Էրմենիստան» ցուցանակն, այդ երկրի բռնապետը չի հանգստանալու, չի հանդարտվելու։ Թողենք, այլևս, բոլոր տեսակի պատրանքներն ու անցնենք մեր երկիրը փրկելու գործին»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Վերջինս վստահ է՝ մինչև Արցախն, ամբողջությամբ, չանցնի ադրբեջանական բռնազավթման տակ, իսկ Հայաստանը՝ վասալական կախման մեջ չընկնի Ադրբեջանից (ընդ որում, Հայաստանի որոշակի տարածքներ ադրբեջանական օկուպացիայի պայմաններում), «խաղաղության» պայմանագիր մեզ հետ Բաքվի բռնապետը չի կնքելու. «Ադրբեջանի հետ արժանապատիվ պայմաններով խաղաղություն չի լինելու, եթե, ընդհանրապես, կարելի է այդ երկրի հետ խաղաղության գնալու մասին խոսել։ Թվում էր, թե ադրբեջանական կողմը պետք է բավարարվեր, այսպես կոչված, յոթը շրջանների օկուպացիայով, կամ հանձնումով և այլն։ Այս պահի դրությամբ, այդ յոթը շրջաններն Ադրբեջանը ոչ միայն օկուպացրել է, այլև անցել է Արցախի Հանրապետության այն տարածքներին, որոնք ընդգրկված են եղել ԼՂԻՄ-ի կազմում։ Խոսքը Հադրութի և Շուշիի մասին է։ Այսքանից հետո անգամ, Ադրբեջանն արդյոք դադարեցրեց իր հանիրավի անարդար և ագրեսիվ պահվածքը։ Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Արցախում, մասնավորապես, հենց այս օրերին՝ Փառուխում, Խրամորթում և Քարագլխում, խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը լկտիացել է։ Նա վաղուց արդեն, նույնիսկ, ՀՀ սուվերեն տարածքում է, Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներ, փաստացի, գտնվում են ադրբեջանական կողմից բռնազավթման տակ։ Ավելին՝ Ադրբեջանը մեզ անդադար սպառնում է նոր պատերազմի վտանգով»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում