Թուրքիան ի վիճակի չէ կարճաժամկետ հեռանկարում հրաժարվել ռուսական գազի մատակարարումից, հինգշաբթի հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ahaber հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ոչ, կարճաժամկետ հեռանկարում դա անհնար է»,- ասել է պաշտոնյան ի պատասխան լրագրողների հարցին առ այն, թե արդյոք Թուրքիան մոտ ապագայում կկարողանա ռուսական գազին այլընտրանքներ գտնել, օրինակ՝ Իրաքից, Ադրբեջանից կամ Իսրայելից: