Ուրբաթ, 6 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Global Times․ ԱՄՆ-ն ամենից քիչ Է շահագրգռված Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ հաշտության հաստատման հարցում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Միացյալ Նահանգները կանխամտածված ապակայունացնում Է իրադրությունը Եվրոպայում եւ բոլորից քիչ Է շահագրգռված Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ մարտական գործողությունների դադարեցման հարցում: Ապրիլի 1-ին այս տեսակետն են հայտնել չինական Global Times թերթի հեղինակները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ը խոշորագույն ապակայունացնող գործոնն Է ամբողջ Եվրոպայում: Միացյալ Նահանգներն ավելի քիչ Է, քան որեւցե մեկը, շահագրգռված ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ հրադադարի հարցում»,- ասված Է խմբագրական հոդվածում: Այնտեղ ճշտվում Է, որ Վաշինգտոնը չի փորձում աջակցել ռուս-ուկրաինական հաշտության բանակցությունների առաջմղմանը, այլ, ընդհակառակը, ջանում Է սաստկացնել հակամարտությունը, սառեցնել Մոսկվայի եւ Կիեւի վճռականությունը, որոնք պատրաստակամություն են հայտնել հասնելու հաշտության:

Հեղինակները նշում են, որ եթե երկու կողմերի անհանգստությունները, որոնք ձգտում են երաշխավորելու սեփական անվտանգությունը, հաշվի առնվեն, ստեղծված իրադրությունում ավտոմատաբար կթուլանա ԱՄՆ-ի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի դերը: «Միացյալ Նահանգներն, անտարակույս, չի ցանկանում տենսել (դրական) արդյունքներ»,- ասված Է հոդվածում: Թերթի հեղինակները նշում են, որ ուկրաինական հակամարտությունն «ավելի սերտ Է միասին կապել Ուկրաինային եւ ԱՄՆ-ին», ինչի պատճառով Կիեւն «Էլ ավելի խիստ կհամակարգի գործողությունները Վաշինգտոնի հետ»: Նրանց խոսքով՝ Սպիտակ տունն «առաջարկում Է ստեղծել փակուղային իրադրություն, որպեսզի այնուհետեւ Ուկրաինային օգնի դուրս գալու դրանից»: Հեղինակները բերում են չին հեղինակավոր ամերիկագետ-քաղաքագետ, Չինաստանի Արտաքին գործերի համալսարանին կից Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պրոֆեսոր Լի Հայդունի կարծիքը, որը գտնում Է, որ ուկրաինական ճգնաժամը Միացյալ Նահանգների համար «միջոց Է, որը պահանջվում Է Ռուսաստանին արյունալի վերքեր հասցնելու համար»: Եթե Կիեւը եւ Մոսկվան հաշտության հասնեն, ԱՄՆ-ը չի կարող ՌԴ-ին հարկադրել արյունաքամ լինել»,- կարծում Է փորձագետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img