Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի այցը Երևան։ Այս մասին հայտում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նրան դիմավորել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Այցի շրջանակում նախատեսվում են նաև Զբիգնև Ռաուի հանդիպումները նախագահ Վահագն Խաչատրյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցով եղել է Թբիլիսիում, ապա Բաքվում։ Զբիգնև Ռաուի այցը միտված է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության, երկխոսության և կայունության զարգացմանը: