Ուկրաինայի ատոմակայանների օպերատոր «Էներգոատոմը» հայտարարել է, որ ռուսական զորքերը լքել են Չեռնոբիլի ատոմակայանի տարածքը։ Գործակալությունն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է «հանձնման-ընդունման ակտի» լուսանկարը, որը կազմվել է, ինչպես ասում են, ռուսական զորքերի կողմից։
Ըստ «Էներգոատոմի»՝ Չեռնոբիլի ատոմակայանից հեռանալիս ռուս զինվորականներն իրենց հետ տարել են Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողներին, որոնց գերության մեջ էին պահում փետրվարի 24-ից, երբ կայանը գրավվել էր։