Երկուշաբթի, 2 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Մարինա Կալյուրանդը Ադրբեջանին հորդորել է անմիջապես հետ քաշել զորքերը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը տեսազանգ Է ունեցել ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ Ջավանշիր Ֆեյզիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի կայքէջը:

Մարինա Կալյուրանդը իր մտահոգությունն է հայտնել նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա նախահարձակ ռազմական ներխուժման կապակցությամբ, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի խախտում է։

Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավարը հորդորել է անմիջապես հետ քաշել ուժերը շփման գծից հետ՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրների կոչերի։

«Ես նաև հիշեցրել եմ Եվրախորհրդարանի 2022 թվականի մարտի 10-ի բանաձևը՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ և շեշտել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախատեսված անկախ տեխնիկական առաքելության` տարածաշրջան մուտք գործելու և իրենց աշխատանքն անխոչընդոտ կատարելու՝ Ադրբեջանի շտապ թույլտվության անհրաժեշտությունըː

Ողջունել եմ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման հայտարարությունը, և հույս եմ հայտնել, որ ԵՄ-ն կկարողանա նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Ադրբեջանին հորդորել եմ ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են խաթարել այս ջանքերը:

Եվ որ ոչ պակաս կարևոր է, բարձրաձայնել եմ մտահոգություններս և հավելյալ տեղեկություն հայցել Միացյալ Թագավորությունում զգալի չափով գումարի առգրավման վճռի մասին, որը պարոն Ֆեյզիևի ընտանիքի մերձավոր անդամների հաշիվներից լվացվել էր, այսպես կոչված, Ադրբեջանական լվացքատան սխեմայի միջոցով»,- նշել է Կալյուրանդը:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img