Երեքշաբթի, 3 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

«2-6 ամիսը մեկ թշնամին առաջ է գալիս, չի թողնում աշխատանքներ անենք․ Եկել-հասել են մեր գյուղի վերևը». Խնապատի բնակիչ 168.am

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում առաջիկա մի քանի օրերի ընթացքում կիսատ թողած գյուղատնտեսական աշխատանքները չեն շարունակի։

168.am-ի հետ զրույցում խնապատցի տրակտորիստ Կարեն Մելքումյանը շատ չմանրամասնելով իրավիճակը՝ միայն նշեց, որ մի քանի օրից կսկսեն իրենց հողերը մշակել, առանց մշակելու հող չեն թողնի։

«Հիմա մենք մի քիչ զբաղված ենք, չեմ ուզում շատ բաց խոսել, բայց մեկ է, մենք մեր հողն անմշակ չենք թողնելու։ Աշխատանքի կեսն արդեն արել ենք, մնում է մի հատվածը։ Դե, գյուղատնտեսական աշխատանքները կիսատ թողեցինք՝ նախ թշնամու կրակոցների պատճառով, հետո էլ՝ եղանակային պայմաններից ելնելով։ Հիմա իրավիճակը մի քիչ լարված է, դրա համար աշխատանքներն ուշանում են»,- նշեց Կարեն Մելքումյանը։

Ըստ Կարեն Մելքումյանի՝ այս ամենը բնակիչներին չի հիասթափեցնում, նրանք շարունակելու են մնալ գյուղում, մշակել իրենց հողը և ապրել։

«Մենք աշխատելու ու ապրելու ենք այստեղ, գնալու այլ տեղ չունենք, մեր հողն ու տունը ո՞ւմ թողնենք։ Բայց տեսնում ենք, որ իրավիճակը գնալով բարդանում է, ու լավ բան չկա, այս մեկ շաբաթվա ընթացքում իրավիճակը դեպի վատն է գնացել, բայց ի՞նչ անենք, այլ տեղ կա՞ գնալու, այստեղ է մեր տունը։

Մենք շարունակում ենք դեմ գնալ այս ամենին, շարունակում ենք մնալ այստեղ, բայց ամեն ինչ դեպի վատն է գնում։ Այնպես չէ, որ պատերազմի ավարտից հետո թշնամին իր տեղում է կանգնած, ամեն 2-6 ամիսը մեկ առաջ է գալիս, սադրանքների է դիմում, չի թողնում աշխատանքներ անենք։ Եկել-հասել են մեր գյուղի վերևը, շատ բաներ կան, չեմ էլ ուզում շատ բաներից խոսել։ Բայց մեր հավատն ու հույսն են, որ մեզ այստեղ են պահում»,- եզրափակեց Կարեն Մելքումյանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img