Կիրակի, 1 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Օդի աղտոտվածության պատճառով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ամեն րոպե մեկ մարդ է մահանում

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ապրիլի 7-ը նշվում է նաև որպես Առողջության համաշխարհային օր, որի շրջանակում Առողջապահության նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են անում միավորել ջանքերն առողջ մոլորակ ունենալու  և պաշտպանելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, յուրաքանչյուր տարի ավելի քան 13 միլիոն մահ` ողջ աշխարհում, այդ թվում՝ 1,4 միլիոնը՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում, առաջանում է շրջակա միջավայրի այնպիսի գործոնների հետևանքով, որոնք հնարավոր է կանխարգելել:

«Միայն օդի աղտոտվածության պատճառով ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում ամեն րոպե մեկ մարդ է մահանում։ Մարդկային ազդեցության հետևանքով կլիմայի փոփոխության աննախադեպ արագության և մարդու առողջության վրա կործանարար ազդեցության պայմաններում հաճախ ամենաշատը տուժում են ամենախոցելիները:

Վտանգավոր թափոնները, աղտոտված ջուրը, անբավարար սանիտարական պայմանները, ծխախոտը և արդյունաբերության վատ կառավարումն այն խնդիրներից մի քանիսն են միայն, որոնք սպառնալիք են ոչ միայն մարդկանց առողջության, այլև՝ մեր օդի, ջրի և շրջակա էկոհամակարգերի համար: Մարդկանց, կենդանիներին և բույսերին տրվող հակաբիոտիկները և այլ հակամանրէային դեղերը մնում են շրջակա միջավայրում և մեր խմելու ջրում՝ ստեղծելով հակամանրէային դեղերի նկատմամբ դիմակայուն սուպերբակտերիաներ և դեղամիջոցների նկատմամբ դիմակայուն այլ օրգանիզմներ:

««Մեկ առողջություն» մոտեցումն այսօր առավել քան երբևէ արդիական է` հաշվի առնելով օրեցօր մոլորակին սպառնացող համաճարակներն ու տարաբնույթ հիվանդությունները: Վերջին տարիներին կյանքը ցույց է տվել, որ առողջապահական համակարգերը պետք է լինեն առավել ուժեղ, առավել հզոր ու մարտունակ` դիմակայելու երկրագնդի գլոբալ փոփոխություններով պայմանավորված  մարտահրավերներին:  Այս համընդհանուր ու համամարդկային խնդիրների լուծման գործում առողջապահության նախարարությունը համահունչ է գործընկերային քաղաքականությանը, որը միտված է  «Պաշտպանելով մոլորակը՝ պաշտպանենք մեր առողջությունը» շղթայի ապահովմանը: Սա առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու և գնահատելու մեր բժիշկներին ու բուժքույրերին, որոնք ամեն օր պայքարում են մեր բնակչության առողջության պահպանման համար` հաճախ իրենց սեփական առողջության հաշվին»,- նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը»,-նշված է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիան ընդգծել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր գործընկերների հետ միասին շարունակում է աջակցել Հայաստանին՝ ավելի կայուն և առողջ միջավայր ունենալու, առողջապահական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման և մարդկանց, հատկապես բնակչության առավել խոցելի և անտեսված խմբերի համար, որակյալ բժշկական ծառայություններ մատուցելու հարցում:

«Մարդկանց և մոլորակի առողջությունը պահպանելու համար մեր հավաքական պարտականությունն է հրատապ քայլեր ձեռնարկել՝ ձևավորելով հասարակություններ, որոնք առաջնահերթություն են տալիս բոլոր քաղաքացիների ներառական և հավասար բարեկեցությանը»,- նկատել է նա:

 Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Ժիհան Թաուիլան իր հերթին ասել է,  որ առողջ միջավայրը Հայաստանում և ցանկացած այլ երկրում կայունության և զարգացման հիմքն է.

«Այս տարվա Առողջության համաշխարհային օրվա թեման հիշեցնում է, որ շրջակա միջավայրի և առողջապահական խնդիրները պահանջում են արդյունավետ արձագանք՝ ամբողջ կառավարության և ամբողջ հասարակության կողմից»:

Առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կնշեն Առողջության համաշխարհային օրը մեկամսյա արշավով, որը կներառի առցանց միջոցառումներ՝ լուսանկարչական մրցույթ, ցուցահանդես և սոցիալական մեդիայի միջոցով իրականացվող միջոցառումներ։ Համատեղ արշավը կոչ է անում բոլոր քաղաքացիներին դառնալ լուծման մի մաս՝ միանալով հանուն մեր մոլորակի, հանուն մեր առողջության:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img