Բրյուսելում քննարկում եղավ Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես՝ Փառուխի դեպքեր շուրջ, բայց այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականին։ Այս մասին, Կառավարության նիստում խոսելով Բրյուսելում երեկ կայացած եռակողմ հանդիպման մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի Բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը այնուամենայնիվ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պետք է քննակվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք և կանենք։
Այս թեմայով մեր դիրքորոշումը հայտարարել եմ, ըստ այդմ՝ ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղպահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժնումների դուրբերումը ապահովելու համար»,- ասել է նա։