Հինգշաբթի, 11 Սեպտեմբերի, 2025
- Գովազդ -spot_img

Դատախազները ռիսկի տակ են և սթրեսի մեջ․ հավելավճարներ կստանան

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում սահմանեց առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը: Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոններում, առանձնահատկություններով պայմանավորված, տրվում են հավելումներ:

Սույն իրավիճակում հավելումներ են սահմանվում ՀՀ գլխավոր դատախազի (աշխատավարձի 95 տոկոսի չափով), գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի (85%), գլխավոր դատախազի մյուս տեղակալների (95%) և ՀՀ գլխավոր դատախազության՝կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն, մեղադրանքի պաշտպանություն, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանություն իրականացնող վարչության դատախազների (100%) համար:

Միայն հավելումների ընդհանուր գումարը ամսական կտրվածքով կազմում է մոտ 10․527․830 ՀՀ դրամ։  Արդյունքում, Գլխավոր դատախազի,Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկով նախատեսված գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և մեղադրանքի պաշտպանության, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանության վարչության դատախազների (թվով 19) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է շուրջ 187․158․000 ՀՀ դրամ:

Այսպես, մյուս դատախազների համեմատ տարբերակված վարձատրության սահմանումն ունի օբյեկտիվ հիմք ու իրավաչափ նպատակ: Մասնավորապես, կոռուպցիոն գործերի հետ առնչվող դատախազները, բացի ընդհանուր մասնագիտական գործունեության առանձնահատկություններից, աշխատում են կոռուպցիոն դեպքերի հետ և կարող են հայտնվել արտաքին զգալի ճնշման տակ: Ընդ որում, արտաքին զգալի ճնշումը պայմանավորված է ոչ միայն գործի մասնակիցների զբաղեցրած դիրքով և պաշտոնով, դրանցից բխող ազդեցությամբ և իշխանական լիազորություններով, այլև կոռուպցիոն գործերով հանրային բարձր հետաքրքրվածությամբ և համապատասխանաբար դատախազի դիրքորոշման վրա՝ հանրային կարծիքից բխող ճնշումների առկայությամբ, որը հաճախ ուղեկցվում է զանգվածային լրատվական միջոցներով դատախազի անձի և բարի համբավի, մասնագիտական կարողությունների վերաբերյալ սուբյեկտիվ, անհիմն և կոշտ որակումներով:

Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիոն գործերով դատախազի պաշտոնից բխող ռիսկերը շատ ավելի բարձր են, եթե հաշվի առնենք դատախազի ևս մեկ բացառիկ լիազորություն՝ մեղադրանքից հրաժարվելու լիազորությունը, որի դեպքում, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ: Այսպիսով, դատախազի կարգավիճակից բխող լիազորություններով պայմանավորված, վերջինիս պաշտոնը առավել թիրախավորված է լինելու կոռուպցիոն գործերի քննության ընթացքում ապօրինի միջամտության, բազմազան ճնշումների տեսանկյունից: Այս պայմաններում դատախազի գործունեությունը ավելի սթրեսային է դառնում՝ պահանջելով վերջինից՝ կողմի և հանրության հնարավոր ճնշումներին դիմակայելու ունակություն:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img