Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Եվրամիություն, Ադրբեջան և Հայաստան եռակողմ հանդիպման մասին։
Ալիևը նշել է, որ դրական է գնահատում հանդիպման արդյունքները։