Երեկ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները պղծել են Ֆրանսիայի հրապարակում տեղադրված Արցախի դրոշը։ Սույն սրբապղծությանն ի տես՝ մի խումբ հայորդիներ անձնական նախաձեռնությամբ շտապել են դեպքի վայր և փոխել պղծված դրոշը։
Հայ իրականության մեջ ցանկացած ազնիվ գաղափար յուրացնող ՀՅԴ-ն շտապել է Ֆրանսիայի հրապարակ՝ նախաձեռնությունն իրեն վերագրելով։
Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են , որ դաշնակացական ակտիվիստներից մեկն ասել է, որ իրենք փոխել են պղծված դրոշը, որպեսզի ֆրանսիայի հրապարակում կրկին ծածանվի Արցախի Հանրապետության դրոշը։
Sputnik Արմենիան իր հերթին՝ օրինակելի օբյեկտիվությամբ նշել է․ « Մինչ դաշնակցականների՝ ֆրանսիայի հրապարակ հասնելը, մի խումբ երիտասարդներ արդեն իսկ գործի էին անցել և ցանկանում էին Արցախի դրոշ դնել» ։
Այս առիթով անգամ մը եւս կափսոսանք ՀՅԴ-ի՝ հին-նոր էժանագին պրոպագանդայի համար։