Չեխիան պաշտպանում Է Եվրամիության անդամ դառնալու Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի ձգտումը և օգնելու Է այդ երկրներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԵՄ-ի ԱԳ նախարարների նիստի սկսվելուց առաջ հայտարարել Է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսին:
«Չեխիան պաշտպանում Է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ձգտումը: Մենք ցանկանում ենք որքան կարելի Է ավելի շատ նրանց աջակցել այդ ձգտման հարցում»,-ասել Է նա: