Եթե ռուսական օկուպացիոն զորքերը գրավեն Դոնբասը դրա վարչական սահմաններում, ապա Ուկրաինան խաղաղության պայմանագիր չի կնքի Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ռուսաստանցի իրավապաշտպան, իրավաբան Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Այս պայմաններով խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, պատերազմը կշարունակվի»,- ասել է Արեստովիչը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը մտադիր է ռազմական գործողություններ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Դոնբասը չի ազատագրվել «միլիմետր առ միլիմետր»։ Ընդ որում, պատերազմը կարող է տևել մինչև 2035 թվականը, գրում է Tert.am-ը։