Ուրբաթ, 6 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Արման Սարգսյան․ ԱՊՀ երկրներում կստեղծվի ռազմական միասնական կապի համակարգ. համաձայնագրին չի միացել Ադրբեջանը

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Ազգային ժողովում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ներկայացրեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սարգսյանը նշեց, որ նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը միանում է 2020 թվականի մայիսի 29-ի Մոսկվայում կնքված ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ համակարգ ստեղծելու նախաձեռնությանը՝  նպատակ ունենալով միավորել մասնակից պետությունների զինված ուժերում որպես կառավարման տեխնիկական հիմքի կարևորագույն բաղադրիչներ հանդիսացող կապի համակարգի երաշխավորված և արդյունավետ գործառության ապահովման ուղղված ջանքերը։

«Մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգի առկայությունը լուծելու է կարևորագույն մի շարք խնդիրներ, ինչպիսիք են ռազմական ոլորտում փոխգործակցության միավորված համակարգերի գործառության ապահովումը, մասնակից պետությունների կապի ազգային ցանցերի և հատուկ նշանակության կապի ցանցերի հետ անհրաժեշտ համատեղելիությունը ապահովումը»,- ասաց Սարգսյանը։

Նախաձեռնության նպատակին և խնդիրներին համապատասխան համաձայնագրով սահմանվում են ԱՊՀ զինված ուժերի կապի համատեղ զարգացման և կատարելագործման մոտեցումները, ազգայի համակարգի զարգացման, ֆինանսավորման և համատեղ միջոցառումների շրջանակները, այդ ուղղությամբ մատակարարումների և համապատասխան սարքավորումների նորոգումների, մասնագետների պատրաստման հարաբերությունները։

«Համաձայնագրի իրագործման գծով կողմերի լիազորված մարմիններ են հանդիսանում պետությունների պաշտպանության նախարարությունները։ Նշեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրին միացել է մեկ վերապահմամբ, այն է՝ Հայաստանի Հանրապետությունը առանձին որոշում կկայացնի համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, ովքեր միացել են համաձայնագրին 2020 թվականի մայիսից հետո»,- նշեց Սարգսյանը։

Պաշտպանության նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրել են ԱՊՀ մասնակից պետություններից Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img