Կիրակի, 1 Հունիսի, 2025
- Գովազդ -spot_img

Հայկականը մերն է․․․

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Հայկական արտադրանքը խթանելու և հանրությանը ներկայացնելու  համար Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք առևտրի կետերում և հայկական արտադրության հագուստի խանութներում իրականացնում է իրազեկման արշավ՝ բոլոր հայկական արտադրանքների դիմաց փակցնելով նոր դիզայներական տարբերակող տարբերանշաններ, գրում է Armenpress-ը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը նշեց, որ  ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականին մեկնարկել էր «Made in Armenia» նախագիծը, որի նպատակն է լայն հանրությանը իրազեկել հայկական արտադրության մասին և բարձրացնել հայկական արտադրանքի վարկանիշը ՝ ներկայացնելով բոլոր  որակյալ և նորարար արտադրանքները:

Նա ասաց, որ նախագծի ընթացքում հասցրել են շփվել բազմաթիվ արտադրողների, սպառողների հետ և հասկացել են, որ կա մեկ ընդհանուր խնդիր՝ դա իրազեկվածության ցածր մակարդակն է: Նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել մեկ հարթակ, որի միջոցով կարող են սպառողներն ու արտադրողները կապ հաստատել  միմյանց հետ և տեղեկանալ ամենաթարմ հայկական արտադրանքների, ինչպես նաև ծառայությունների մասին:

Գայանե Անտոնյանի խոսքով՝ «Made in Armenia» նախագծի շրջանակում նախաձեռնել են աշխատանք սուպերմարկետների և խանութների ցանցերի հետ և  այժմ ունեն համագործակցություն երկու սուպերմարկետի ցանցի և մի շարք հայկական արտադրության  հագուստի խանութների հետ:

«Համագործակցությունը կայանում է հետևյալի մեջ. բոլոր հայկական գնապիտակների կողքին ունենում ենք «Made in Armenia» նախագծի կողմից ձևավորված դիզայներական պիտակներ, և այդ պիտակների նպատակն է սպառողներին ուղղորդել, որպեսզի գնեն հայկականը և գնումներ կատարելիս ուշադրություն դարձնեն ապրանքի ծագման երկրին և նախապատվությունը տան հայկականին: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է համախմբվենք մեկ գաղափարի շուրջ, այն է՝ ամուր պետության հիմքում կայուն և ամուր տնտեսությունն է, իսկ տնտեսության հիմքում զարգացած տեղական արտադրությունը»,-եզրափակեց նա:

Սուպերմարկետների և հայկական արտադրության հագուստի խանութների աշխատողների խոսքերով՝ վերջին տարիներին հայկական արտադրանքի հանդեպ ուշադրությունը զգալի մեծացել է, և  նման տարբերակող և աչքի ընկնող պիտակները նույնպես մեծ դեր ունեն:

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img