Կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հեռախոսազրույցը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ եւ մասնակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, ներառյալ՝ ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել հումանիտար հարցերի շուրջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։